Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կո­րո­նա­վի­րու­սը` հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թ­յուն­նե­րի շար­ժա­ռիթ

Կո­րո­նա­վի­րու­սը` հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թ­յուն­նե­րի շար­ժա­ռիթ
15.05.2020 | 01:37

Բա­ցա­ռիկ ագ­րե­սի­վու­թյամբ մարդ­կու­թյան կյանք ներ­խու­ժած կո­րո­նա­վի­րուս ախտն ար­դեն իսկ էա­կան խմ­բագ­րում­ներ է մտց­րել բո­լո­րիս կեն­սա­կեր­պում ու դեռ շատ ա­վե­լի էա­կան­ներն էլ մտց­նե­լու է։ Այդ թվում նաև այն­պի­սի ան­հու­սա­լի­նե­րի կյան­քում, պատ­կե­րա­ցում­նե­րում, գի­տակ­ցու­թյան մեջ, որ­պի­սին, մաս­նա­վո­րա­պես, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն է, ո­րը հա­մա­վա­րա­կի մա­սին ա­միս­ներ ա­ռաջ այլ բան էր ա­սում, հի­մա էլ տրա­մա­բա­նո­րեն այլ բան է «եր­գում»։ Դե, սրան ու սրա նման­նե­րին ու­նե­նալն ար­դեն իսկ ճա­կա­տա­գիր է, իշ­խա­նու­թյան «հա­սու­նու­թյան» ցու­ցա­նիշ, սա­կայն ե­կեք շատ չշեղ­վենք մեր բուն ա­սե­լի­քից։

ՄԵՆՔ՝ ՀԱ­ՅԵ­ՐՈՎՍ
Հա­մաշ­խար­հա­յին սպոր­տում կո­րո­նա­վի­րու­սի բե­րած փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին խո­սել ենք ու է­լի կխո­սենք։ Սա­կայն այն­պես չէ, որ այն միայն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյամբ է ա­ռանձ­նա­նում։ Վա­տի կող­քին լավն էլ կա, ու դա մաս­նա­վո­րա­պես վե­րա­բե­րում է այն­պի­սի սիր­ված մար­զաձևի, որ­պի­սին գե­ղա­սահքն է։
Ճիշտ է, զուտ Հա­յաս­տա­նի ա­ռու­մով մենք այս­տեղ ա­ռանձ­նա­պես ներ­կա­յա­նա­լու բան չու­նենք, սա­կայն հայ տար­րի ա­ռու­մով, կնե­րեք, լավ էլ ներ­կա­յա­ցուց­չա­կան ենք դառ­նում՝ ի դեմս ո­լոր­տի կար­կա­ռուն դեմ­քեր, աշ­խար­հահռ­չակ մար­զիչ Ռա­ֆա­յել Հա­րու­թյու­նյա­նի, որն աշ­խար­հի չեմ­պիոն սա­ներ ու­նի, պա­տա­նե­կա­նից հե­տո վս­տա­հա­բար մե­ծա­հա­սակ­նե­րի մե­նա­սահ­քը գրո­հող 17-ա­մյա Ար­թուր Դա­նիե­լյա­նի և, ի­հար­կե, մեր ա­մե­նահ­զոր խա­ղա­քարտ Եվ­գե­նյա Մեդ­վեդևա­յի, ո­րը նվա­զա­գույ­նը կրկ­նա­կիի կար­գա­վի­ճա­կով մար­զաձևի բո­լոր հնա­րա­վոր մր­ցա­շա­րե­րի բարձ­րա­գույն տիտ­ղոս­ներն ու­նի՝ բա­ցա­ռու­թյամբ օ­լիմ­պիա­կա­նի, որ­տեղ ար­ծա­թե մե­դա­լա­կիր է։ Ճիշտ է, վեր­ջի­նիս առն­չու­թյամբ մեկ-մեկ մեզ կող­քից բզում-բզբ­զում են, թե ախր նա այդ որ­տե՞ղ է իր ար­մատ­նե­րից խո­սել, որ Բա­բա­սյանն էլ կցում եք մո­րե­նա­կան ազ­գան­վա­նը, բայց դե, ժո­ղո­վուրդ ջան, որ մերն է, չա­սե՞նք մերն է։ Հի­շում ե՞ք Աբ­րա­համ Ռու­սո­յին, ո­րը մինչև վեր­ջին տա­րի­նե­րը բառ իսկ չէր հն­չեց­նում իր ծա­գում­նա­բա­նու­թյու­նից, մինչև որ իքս պա­հից սկ­սեց ա­մեն ին­չի մա­սին տե­ղը տե­ղին պատ­մել՝ ռու­սա­կան ա­ռա­ջին հե­ռուս­տաա­լի­քում ու­նե­ցած իր լավ էլ մաք­րա­մա­քուր հա­յե­րե­նի ա­ռան­ձին բոց­կլ­տում­նե­րով։ Այն­պես որ, մի տագ­նա­պեք, ա­սե­լու՛ են, խո­սե­լու՛ են, պատ­մե­լո՛ւ են, մեզ մնում է համ­բե­րա­տա­րու­թյամբ սպա­սել ի­րենց լալկ­ված լեզ­վի բաց­վե­լուն կամ նման պահ­վածք որ­դեգ­րե­լու սահ­մա­նա­փա­կում­նե­րի ի չիք դառ­նա­լուն։ Այս­տեղ թույլ տվեք ման­րա­մաս­ներ չբա­ցենք, մա­նա­վանդ որ լա­վա­տե­ղյակ եք, թե ին­չին ինչ պոզ ու պոչ կա­րող են կցել ի­րենց պար­տադ­րում­նե­րով։
ԵՐ­ԿԱՐ ՍՊԱՍ­ՎԱԾ ՓՈ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ
Չմշ­կորդ­նե­րի մի­ջազ­գա­յին միու­թյու­նը փո­խել է գե­ղա­սահ­քում բազ­մապ­տույտ թռիչք­նե­րի գնա­հատ­ման հա­մա­կար­գը։ Հնա­րա­վոր վնաս­վածք­նե­րով լի, ի­րա­կա­նաց­ման ա­ռու­մով չա­փա­զանց բարդ քա­ռապ­տույտ լուտ­ցը գնա­հատ­ման հաշ­վար­կով ներ­կա­յումս հա­վա­սա­րեց­վել է ֆլի­պին ու ռիտ­բեր­գե­րին։ Ա­սել է թե` ոչ վաղ ան­ցյա­լի ա­ռա­ջին դեմ­քե­րը, իսկ գե­ղա­սահ­քում` եր­կու տա­րի ա­ռաջ դո­մի­նանտ դիր­քե­րում ե­ղած գե­ղա­սա­հորդ­նե­րը, կա­րող էին դառ­նալ ու դառ­նում էին ան­ցյալ, այժմ հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում հա­վա­սար պայ­քա­րի մեջ մտ­նե­լու 13-15 տա­րե­կան աղջ­նակ­նե­րի հետ, ով­քեր յու­րաց­րել էին քա­ռապ­տույտ ցատ­կերն ու զուտ դրան­ցով ան­հաղ­թա­հա­րե­լի ա­ռա­վե­լու­թյուն էին ստա­նում ա­վե­լի տա­րի­քա­վոր­նե­րի նկատ­մամբ, որ­քան էլ վեր­ջին­նե­րիս սահքն ան­թե­րի էր, ար­տիս­տա­կա­նու­թյան տե­սա­կե­տից կա­տա­րյալ՝ չհաշ­ված է­լի ու­րիշ չա­փո­րո­շիչ­ներ։
Ըն­թեր­ցո­ղի մոտ որ­պես­զի պատ­կե­րա­ցումն ա­ռա­վել ա­ռար­կա­յա­կան լի­նի, բե­րենք այս­պի­սի մի վկա­յում. ե­ռապ­տույտ լուտ­ցը մր­ցա­վար­նե­րը գնա­հա­տում են 5,90, իսկ քա­ռապ­տույտն ար­դեն բո­լորո­վին այլ գին ու­նի՝ 11,50։ Նման բարձր գնա­հա­տում (դեռ մի փոքր էլ ա­վե­լի) մեկ էլ ակ­սելն ու­նի, սա­կայն տար­բե­րու­թյունն այն է, որ լուտ­ցը բո­լո­րո­վին այլ տեխ­նի­կա­կան բա­զա և ու­սու­ցում է պա­հան­ջում։ Դե հի­մա պատ­կե­րաց­րեք, թե զի­նա­նո­ցում թանկ գնա­հատ­ման քա­ռապ­տույտ լուտց ու ակ­սել ու­նե­ցող մար­զու­հու կող­քին ի՞նչ կա­րող է ա­նել, դի­ցուք, միայն ակ­սել ու­նե­ցո­ղը։ Ըն­կալ­ման տե­սա­կե­տից լայն ըն­թեր­ցո­ղի հա­մար մատ­չե­լի լի­նե­լու ա­ռու­մով խն­դի­րը մենք փոքր-ինչ պրի­մի­տի­վաց­նում ենք, սա­կայն դրա­նից շա­հում ենք պրոբ­լեմն ա­վե­լի հաս­կա­նա­լի մա­տու­ցե­լու հար­ցում։
Հաս­կա­նա­լի է, որ լուտ­ցի տեխ­նի­կա­կան ման­րա­մաս­նե­րի մեջ մտ­նե­լը մեր խն­դի­րը չէ, մա­նա­վանդ որ, խո­շոր հաշ­վով, այն ըն­թեր­ցո­ղին ա­ռանձ­նա­կի բան չի էլ տա, ուս­տի միայն ա­սենք, որ դրա վնաս­ված­քա­բե­րու­թյու­նը նկա­տի ու­նե­նա­լով էլ մաս­նա­վո­րա­պես օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի կրկ­նա­կի չեմ­պիոն Յու­ձու­րու Հա­նյուն այդ տար­րը եր­կար ժա­մա­նակ չէր նե­րա­ռում իր ծրագ­րում, իսկ ճա­պո­նա­ցին, նկա­տենք, հա­մաշ­խար­հա­յին գե­ղա­սահ­քում բա­ցա­ռիկ դիր­քե­րում է կանգ­նած. դե մո­տա­վո­րա­պես ոնց որ Մե­սին է ֆուտ­բո­լում։
ԼՈՒՏՑՆ ԱՆՑ­ՆՈՒՄ Է ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՀԵՏ­ՆԱ­ԲԵՄ
Հի­մա գանք մեր Եվ­գե­նյա Մեդ­վեդևա­յին։
Վաղ տա­րի­նե­րից նրան ու­սու­ցան­ված տեխ­նի­կան հնա­րա­վո­րու­թյուն չէր տա­լիս այս գեր­բարդ վար­ժու­թյունն ան­թե­րի կա­տա­րել, թե­պետ մար­զու­հին հա­մա­ռո­րեն գնում էր դրա յու­րաց­մա­նը, ո­րով­հետև այն միա­վոր­նե­րի ահ­ռե­լի ա­ռա­վե­լու­թյուն էր տա­լիս։ Հի­մա այս ար­գել­քը վե­րաց­ված է, ին­չը նշա­նա­կում է նրա նման 18-19 տա­րե­կան «հնե­րի» վե­րա­դարձ ու «ման­կա­հա­սակ­նե­րի» հետ հա­վա­սա­րա­զոր պայ­քար, որ­տեղ կա­նա­ցիու­թյունն էլ ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն կու­նե­նա, բարձր տեխ­նի­կան էլ ու բնու­թագ­րա­կան է­լի բա­ներ։
Ի՛նչ նկա­տի ու­նենք, որ ա­սում ենք՝ ար­գել­քը վե­րաց­ված է։
Նկա­տի ու­նենք այն, որ ե­ռապ­տույտ լուտ­ցը 5,90-ից դար­ձել է 5,30, ա­սել է թե այն­քան, որ­քան ֆլիպն ար­ժե, ու ո­րի կա­տար­ման տեխ­նի­կա­յի հետ շատ-շատ գե­ղա­սա­հորդ­ներ խն­դիր­ներ չու­նեն (այդ թվում և մեր Մեդ­վեդևան)։ Ինչ վե­րա­բե­րում է քա­ռապ­տույտ լուտ­ցին, այն էլ է գնա­հատ­ման նվա­զում ար­ձա­նագ­րել՝ 11,50-ից իջ­նե­լով 11 միա­վո­րի՝ հա­վա­սա­րեց­վե­լով քա­ռապ­տույտ ֆլի­պին։
Սա­կայն քա­ռա­կի պտույտ­նե­րի գնա­հատ­ման մեջ մի էա­կան փո­փո­խու­թյուն էլ է ար­վել։ 10,50-ից 11-ի հասց­վել քա­ռա­կի ռիտ­բեր­գե­րի գնա­հա­տու­մը։ Ա­սել է թե` ներ­կա­յումս նույն միա­վո­րով են գնա­հատ­վում լուտ­ցը, ֆլիպն ու ռիտ­բեր­գե­րը։
Ին­չի է հան­գեց­նում սա՞։
Հան­գեց­նում է նրան, որ լուտ­ցում դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­ցող գե­ղա­սա­հոր­դը կա­րող է կա­տա­րել այն քա­ռապ­տույ­տը, ո­րի հար­ցում խն­դիր­ներ չու­նի, իսկ սա նշա­նա­կում է, որ մր­ցակ­ցու­թյան սահ­մա­նա­ձողն է բարձ­րաց­վում։ Ռու­սա­կան դպ­րո­ցի հան­րա­հայտ գե­ղա­սա­հորդ­նե­րից սա Ժե­նյա Մեդ­վեդևա­յից զատ ձեռն­տու է և Ա­լյո­նա Կոս­տոր­նա­յա­յին, ո­րը նույն­պես նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս է ֆլի­պին։ Դա միա­ժա­մա­նակ մեկ այլ ա­ռա­վե­լու­թյուն է տա­լիս մեր հայ­րե­նակ­ցու­հուն, ում զի­նա­նո­ցում կա նաև ե­ռա­կի ֆլիպ-ե­ռա­կի ռիտ­բեր­գեր կաս­կա­դը, ո­րը ներ­կա­յումս կար­ժե­նա նույն­քան թանկ, որ­քան ար­ժեր բար­դա­գույն ե­ռա­կի լուտց-ե­ռա­կի ռիտ­բեր­գե­րը, ո­րը վեր­ջին օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Ա­լի­նա Զա­գի­տո­վա­յի հաղ­թա­կան խա­ղա­քարտն էր, ու ո­րը մինչև հի­մա ա­նում են հաշ­ված թվով մար­զու­հի­ներ։
Հաշ­վի առ­նե­լով, որ Բրա­յան Օր­սե­րի սա­նու­հու՝ Մեդ­վեդևա­յի զի­նա­նո­ցում ար­դեն կա մի կաս­կադ՝ սալ­խո­վի զու­գակց­մամբ, հի­մա նա կա­րող է ե­ղա­ծին մեկն էլ հա­վե­լել՝ էա­պես բարձ­րաց­նե­լով իր ծրագ­րի ար­ժե­քը։ Սա` մեկ, և երկ­րորդ՝ լուտ­ցի հե­գե­մո­նիա­յի դեմն առ­նելն ան­խու­սափ պի­տի բե­րի ան­կում­նե­րի, վնաս­վածք­նե­րի թվի զգա­լի կր­ճատ­ման, քան­զի մար­զիկ­նե­րը նա­խա­պատ­վու­թյու­նը կտան ի­րենց ա­վե­լի հար­մար տար­րե­րին։ Այս ա­մե­նից զատ էա­պես կբարձ­րա­նա գե­ղա­սահ­քի էս­թե­տի­կա­կան կող­մը, ին­չը հե­ռան­կա­րում բե­րե­լու է մար­զաձևի ա­վե­լի հան­րայ­նաց­մա­նը։ Ի դեպ, սա Չմշ­կորդ­նե­րի մի­ջազ­գա­յին միու­թյան վեր­ջին տա­րի­նե­րին ծա­վա­լած աշ­խա­տան­քի գլ­խա­վոր ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն է. այն այս ըն­թաց­քում հետևո­ղա­կա­նո­րեն գնում էր ծրագ­րե­րում թռիչ­քա­յին մա­սի կր­ճատ­մա­նը, նվա­զեց­նում էր քա­ռապ­տույտ ցատ­կե­րի գնա­հատ­ման բարձր բա­լայ­նու­թյու­նը, խս­տաց­նում ան­կում­նե­րի հա­մար պա­տի­ժը, կր­ճա­տում ե­լույթ­նե­րի տևո­ղու­թյունն ու այս ա­մե­նը հա­նուն նրա, որ մար­զիկ­նե­րը շատ ա­վե­լի պարզ, սա­կայն մա­քուր սա­հեն ու ա­վե­լի շատ եր­կր­պա­գու­նե­րի կա­պեն ի­րենց մար­զաձևի հետ։
Եվ վեր­ջա­պես եր­րորդ գոր­ծո­նը, ո­րը ոչ պա­կաս կարևո­րու­թյան է՝ ա­վե­լա­նում է ի­րա­կա­նաց­վող տար­րե­րի բազ­մա­զա­նու­թյու­նը։ Այս­տեղ ա­մեն ինչ ա­ռա­վել քան պարզ է. ե­թե նախ­կի­նում բո­լո­րը ցան­կա­ցած գնով ու­զում էին հաս­նել լուտ­ցի կա­տար­ման, հի­մա ար­դեն հեշտ կլի­նի տես­նել կտ­րուկ տար­բե­րա­կող կոն­տեն­տը, ո­րը գե­ղա­սահ­քի սի­րա­հար­նե­րի հա­մար պի­տի որ դառ­նա լրա­ցու­ցիչ հա­ճույք։
ԱՅԼ ԳՈՐ­ԾՈՆ­ՆԵ­ՐԻ ԱՌ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Դրանք հար­կավ կան, վե­րա­բե­րում են կա­տա­րո­ղա­կան ա­ռու­մով լուտց ու ֆլիպ վար­ժու­թյուն­նե­րի գրե­թե նույ­նաց­մա­նը, քա­ռապ­տույտ լուտ­ցի, ֆլի­պի, ռիտ­բեր­գե­րի գնա­հատ­ման հա­վա­սա­րեց­մա­նը, սա­կայն սրանց բա­ցատ­րու­թյուն­նե­րը շատ ա­վե­լի նեղ մաս­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կից են, սո­վո­րա­կան ըն­թեր­ցո­ղի կամ մար­զաձևի սի­րա­հա­րի հա­մար ա­ռանձ­նա­կի բան չտ­վող, ուս­տի շր­ջան­ցում ենք։
ՈՎ Է ԿՈ­ՐՈՒՍՏ ՈՒ­ՆԵ­ՆԱ­ԼՈՒ
Բնա­կա­նա­բար նրանք, ով­քեր ի­րենց ծրագ­րե­րում ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան դե­րա­կա­տա­րում էին վե­րա­պա­հել լուտց վար­ժու­թյա­նը։ Ռու­սա­կան ա­ռա­ջա­տար գե­ղա­սա­հորդ­նե­րից ա­ռա­ջին հեր­թին այդ­պի­սին է Ան­նա Շչեր­բա­կո­վան, ա­պա Ե­լի­զա­վե­տա Տուխ­տա­միշևան։ Ե­թե նախ­կի­նում, ի հա­շիվ այս վար­ժու­թյան, կա­րե­լի էր շո­շա­փե­լի ա­ռա­վե­լու­թյուն ա­պա­հո­վել, ա­պա արդ այն զրո­յաց­վում է։ Սա­կայն նրանց ո­չինչ չի խան­գա­րում ի­րենց ծրագ­րե­րին բազ­մա­զա­նու­թյուն հա­ղոր­դե­լուն ու դրանք ա­ռա­վել գրա­վիչ դարձ­նե­լուն։ Այն­պես որ, դեռ խո­շոր հարց է՝ այս փո­փո­խու­թյուն­նե­րը պար­տու­թյա՞ն վկա­յու­թյուն են, թե՞ մար­զաձևի ա­ռա­ջըն­թա­ցի հզոր ազ­դակ։
Մի բան է ակն­հայտ՝ այս փո­փո­խու­թյուն­նե­րով գե­ղա­սահ­քում նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վում է բազ­մա­դե­մու­թյանն ու բազ­մա­զա­նու­թյա­նը, խնդ­րո գե­ղա­գի­տա­կան կող­մի ա­ռա­վել շեշտ­ված ա­պա­հով­մա­նը, մաս­սա­յա­կա­նու­թյա­նը զարկ տա­լուն, մար­զաձևն ա­վե­լի դի­տար­ժան դարձ­նե­լուն, հան­րայ­նաց­նե­լուն։ Մինչ­դեռ, կո­րո­նա­վի­րու­սի ա­հից սա­ռած ու սմ­քած, ի դեմս այդ այ­լան­դակ հա­մա­ճա­րա­կի, միայն տես­նում էինք նրա ստ­վե­րոտ կող­մե­րը։
Գու­ցե թե ան­հա­մե­մատ լա­վա­տե­սա­կան է հն­չում, ե­թե ա­սենք՝ չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի, մյուս կող­մից էլ կո­րո­նա­վի­րու­սով աշ­խար­հիը պա­տու­հա­սած ա­ղե­տի մեջ ին­չու՞ չենք ու­զում տես­նել Աստ­ծուց մեր օ­տար­վե­լու գի­նը, բնու­թյա­նը չա­փից ա­վե­լի սպա­ռո­ղա­կան վե­րա­բեր­վելն ու դրա հա­մար միան­գա­մայն օ­րի­նա­չա­փո­րեն պատժ­վե­լը, այ­լան­դա­կու­թյուն­նե­րի այս ահ­ռե­լի ծա­վա­լում­նե­րը, մարդ­կա­յին դեմքն ու դի­մա­գի­ծը կորց­նելն ու պար­սա­վե­լի, պա­խա­րա­կե­լի բազ­մա­թիվ բա­ներ, ո­րոնց հա­մար վճա­րում ենք։
Ա­սում եք` վերջն ինչ-որ այն­քան էլ չներ­դաշ­նակ­վեց բուն խնդ­րի՞ն։
Խո­րա­պես սխալ­վում եք։
Սպոր­տը միայն զվար­ճանք ու միայն ժա­մանց չէ։
Սպոր­տը սե­փա­կան ան­ձը տես­նե­լու, ճա­նա­չե­լու, ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­լու, ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման տա­նե­լու մի­ջոց է, հնա­րա­վո­րու­թյուն։ Եվ միայն մեր մեղքն է, որ ա­մեն ին­չին նա­յում ենք չա­փա­զանց նեղ պա­տու­հա­նից։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 9573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ